Լիբերտադորեսի գավաթ. Պալմեյրասն 8 գնդակ է ուղարկել Բոլիվիան ներկայացնող ակումբի դարպասը🎥
Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում մրցաշարի գործող հաղթող «Պալմեյրասը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Բոլիվիան նորկայացնող «Ինդեպենդյենտե Պետրոլերոսի» դեմ։
Բրազիլական ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով 8:1 հաշվով։
Ընդ որում, հանդիպման հաշիվն առաջինը բացել են «Ինդեպենդյենտեի» ֆուտբոլիստները։
Աբել Ֆերեյրայի թիմի կազմից 21-ամյա հարձակվող Ռաֆայել Նավարոն դարձավ պոկերի, Ռաֆայել Վեյգան` դուբլի հեղինակ, իսկ Զե Ռաֆայելն ու Ռոնին աչքի ընկան մեկական անգամ։
Հյուրերի միակ գոլն էլ խփել է Խոսե Կոռեան։
«Պալմեյրասն» այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր ու գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը։
«Ինդեպենդյենտեն», 1 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբել Ֆերեյրա, Զե Ռաֆայել, Ինդեպենդյենտե Պետրոլերո, Լիբերտադորեսի գավաթ, Պալմեյրաս, Ռաֆայել Նավարո, Ռաֆայել Վեյգա, Ռոնի