Լիբերտադորեսի գավաթ. «Պալմեյրասը» ֆանտաստիկ comeback-ով դուրս է եկել եզրափակիչ 🎥
Լիբերտադորեսի գավաթ. «Պալմեյրասը» ֆանտաստիկ comeback-ով դուրս է եկել եզրափակիչ 🎥
31/10/2025 - 16:38

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը նույնպես բրազիլական ակումբ է` «Պալմեյրասը»։

Սան Պաուլոն ներկայացնող ակումբը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ֆանտաստիկ comeback է արել` 4:0 հաշվով ջախջախելով էկվադորական ԼԴՈՒ Կիտոյին։ Դիմակայության առաջին խաղում «Պալմեյրասը» 0:3 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել։

Աբել Ֆերեյրայի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Ռաֆայել Վեյգան, մեկական գոլ էլ խփել են Ռամոն Սոսան ու Բրունո Ֆուքսը։

Մրցաշարի եզրափակիչում «Պալմեյրասը» նոյեմբերի 30-ին Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մոնումենտալ» ստադիոնում կմրցի «Ֆլամենգոյի» դեմ։

Ակումբները Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպել են նաև 2021 թվականին. «Պալմեյրասը» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով։

2020թ. ի վեր «Պալմեյրասը» երրորդ անգամ է դուրս գալիս Լատինական Ամերիկայի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ։ Ակումբը նախորդ երկու դեպքերում նվաճել է տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025