Լեսթերը վերջապես հաղթում է` ջախջախելով Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Լեսթերը վերջապես հաղթում է` ջախջախելով Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

04/10/2022 - 11:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «աղվեսներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Բրենդան Ռոջերսի թիմի կազմից դուբլի հեղկնակ դարձավ Ջեյմս Մեդիսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հարվի Բարնսն ու Պաթսոն Դաքան։

Նշենք, որ «Լեսթերը» Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում տոնեց առաջին հաղթանակը, ինչի արդյունքում վաստակեց 4 միավոր, լքեց վերջին հորիզոնականը` բարձրանալով 19-րդ տեղ։

«Նոթինգեմ Ֆորեսթն» էլ, կրելով արդեն 5-րդ անընդմեջ պարտությունը, մնաց 4 միավորով և նահանջեց վերջին` 20-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023