Լեսթերը շուտով կհայտարարի Ռոմայի ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին
«Ռոմայի» վինգեր Չենգիզ Ունդերը կարիերան կշարունակի «Լեսթերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «աղվեսները» 3 մլն եվրոյի դիմաց կվարձակալեն թուրք ֆուտբոլիստին, որի ավարտից հետո 24 մլն եվրոյի դիմաց ձեռք կբերեն նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ` մոտ ժամանակներս 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար։
Չենգիզ Ունդերը «Ռոմայում» ելույթ է ունենում 2017 թվականից, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 88 հանդիպման` դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
# Լեսթեր, Չենգիզ Ունդեր, Ռոմա, տրանսֆերներ