Լեսթերը համաձայնության է հասել Շոտլանդիայի լավագույն ռմբարկուի հետ
«Սելթիկի» հարձակվող Օդոսոն Էդուարը մոտ է «Լեսթեր» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «աղվեսները» հաջող բանակցությունների արդյունքում անձնական պայամանագիր են համաձայանեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «Լեսթերի» ներկայացուցիչները բանակցում են «կելտերի» հետ, որպեսզի համաձայնության գան նաև տրանասֆերի ֆինանսական հարցում, և եթե կողմերն ավարտին հասցնեն գործարքը, ապա 23-ամայ հարձակվողն անգլիական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ ներկա պահին հեղինանակավոր Transfermarkt կայքը խաղացողի տարնսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո։
Նշենք,որ Էդուարը Շոտլանդիայի Պրեմիերշիփի ավարտված մրցաշրջանում անցկացրած 31 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ` դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեսթեր, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Սելթիկ, տրանսֆերներ, Օդսոն Էդուարդ