Լեսթերը երկարաձգել է պայմանագիրը Բրենդան Ռոջերսի հետ․ այժմ Ռոջերսն ավելի շատ է վաստակում, քան Յուրգեն Կլոպպը
«Լեսթերը» նոր պայամանգիր է կնքել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։
The Sun-ի տվյալներով՝ «Լեսթերի» ղեկավարությունը կրկնապատկել է հյուսիսիռլանդացի մասնագետի աշխատավարձը՝ 5 մլն ֆունտից հասցնելով 10 մլն ֆունտ։ Այժմ Բրենդան Ռոջերսը վաստակում է ավելի շատ, քան «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը, ում աշխատավարձը կազմում է 7,5 մլն ֆունտ ստերլինգ։
Նշենք, որ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող մարզչը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ով տարեկան վաստակում է 20 մլն ֆունտ։
# Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Յուրգեն-Կլոպ