Լեսթերը գերգոլառատ խաղում հաղթեց Սպարտակին🎥
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լեսթերը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գերգոլառատ հանդիպում է ստացվել, որն ավարտվել է «Լեսթերի» հաղթանակով` 4:3 հաշվով։
Հանդիպման 44-րդ րոպեի դրությամբ մոսկովյան ակումբը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «աղվեսները» հետագայում բեկեցին խաղի ընթացքն ու 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Ռուի Պիտորիայի սաներին հաջողվեց միայն խաղավարտին կրճատել հաշվի տարբերությունը։
«Լեսթերի» բոլոր գոլերը խփեց թիմի նորեկ զամբիացի հարձակվող Պաթսոն Դաքան` դառնալով պոկերի հեղինակ։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Սոբոլևը, մեկ գոլ էլ իր անվան դիմաց գրանցեց Ջորդան Լարսոնը։
Այս հաղթանամից հետո «Լեսթերը» վաստակեց 4 միավոր և C խմբում բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Սպարտակը» 3 միավորով 3-րդն է։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Նապոլի» – «Լեգիա»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սոբոլև, Բրենդան Ռոջերս, Եվրոպա-լիգա, Լեսթեր, Պաթսոն Դաքա, Ջորդան Լարսոն, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա