Լեո Մեսսին որոշել է հեռանալ ՊՍԺ-ից
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կասկած չկա, որ արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու է փարիզյան ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին, դեռևս մեկ ամիս առաջ իր որդու որոշումը հայտնել է «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը։
Հաղորդվում է, որ Մեսսիի ու ՊՍԺ-ի ղեկահարության հարաբերությունները վերջնականապես խաթարվել։
Արգենտինացի ֆուտբոլիստը վերջերս Լիգա 1-ի 33-րդ տուրում «Լորյանի» դեմ կայացած խաղից (1:3) հետո, առանց ակումբին տեղյակ պահելու և առանց թույլտվություն ստանալու, մեկնել է Սաուդյան Արաբիա, ինչի հետևանքով «Պարի Սեն-Ժերմենը» Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է ակումբից` զրկելով նրան նաև թիմի հետ մարզվելու իրավունքից։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի հետ արդեն բանակցություններ է սկսել։
Հավելենք, որ Լեո Մեսսին ՊՍԺ-ի շարքերը համալրել էր 2021 թ. օգոստոսի 10-ին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 71 հանդիպում` դառնալով 31 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո