Լեո Մեսսին մտադիր է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին պայմանագիրը թարմացնել մեկ տարով
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ծրագրում է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին պայմանագիրը թարմացնել ևս մեկ տարով։
Արգենտիացին ամռանը կդառնա 33 տարեկան, և պայմանագիրը երկարաձգելիս հաշվի է առնելու տվյալ պահի ֆիզիկական վիճակը։
Մեսսիի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչը 2021 թվականի հունիս։ Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստ է նրան առաջարկել ցմահ պայմանագիր, սակայն արգենտինացին ավելի հակված է պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու գաղափարին։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու