Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Սոսիեդադի դեմ կայանալիք Սուպեր գավաթի հանդիպումը
Ինչպես հաղորդում է ESPN պարբերականը, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպումը։ 33-ամյա հարձակվողը բաց է թողել ակումբի` հունվարին 13-ին
առավոտյան կայացած մարզումը։
Աղբյուրը հայտնում է, որ արգենտինացին վնասել է կոնքը հունվարի 9-ին կայացած Լա լիգայի 18-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ։
Կատալոնական ակումբում կարծում են, որ Մեսսին, հավանաբար, բաց կթողնի այսօրվա հանդիպումը․ ավելին՝ հարցական է նաև հարձակվողի մասնակցությունը Սուպեր գավաթի եզրափակիչ խաղին, եթե «կապտանռնագույնները» հաղթահարեն «Սոսիեդադի» արգելքը։
«Ռեալ Սոսիեդադ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայան այսօր՝ հունվարի 13-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
# Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Լեո Մեսսի, Ռեալ-Սոսիեդադ