Լեո Մեսսին դարձավ երբևէ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Ինտեր Մայամին» 11-մետրանոցներով հաղթեց «Նեշվիլին»` պատմության ընթացքում նվաճելով առաջին տիտղոսը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։
«Ինտեր Մայամիի» կազմից աչքի ընկավ թիմի նորեկ Լեո Մեսսին, ով 23-րդ րոպեին հեռահար հիանալի հարվածով բացեց հաշիվը։
Արգենտինացի ֆուտբոլիստը նվաճեց կարիերայի 44-րդ տիտղոսը։
36-ամյա ֆուտբոլիստը դարձել է երբևէ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը` շրջանցելով «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Դանի Ալվեսին։
Մեսսին ակումբային կարիերայի ընթացքում 10 անգամ դարձել է իսպանական Լա լիգայի չեմպիոն, 8 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթակիր, 7 անգամ` Իսպանիայի գավաթակիր, 4 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող, 3-ական անգամ` Աշխարհի ակումբային չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, 2 անգամ` ֆրանսիական Լիգա 1-ի չեմպիոն, 1-ական անգամ էլ` Ֆրանսիայի Սուպերգավաթակիր և Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթակիր։
Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում 1-ական անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, Կոպա Ամերիկայի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, Մ-20 տարեկանների աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Ֆինալիսիմայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լիգա-1, Կոպա Ամերիկա, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Օլիմպիական_խաղեր, Ֆինալիսիմա, Ֆրանսիայի Սուպեր գավաթ