Լեոն Գորեցկան մոտ է կարիերան իսպանական գրանդում շարունակելուն
Լեոն Գորեցկան մոտ է կարիերան իսպանական գրանդում շարունակելուն
29/01/2026 - 11:18

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Իսպանական գրանդը 30-ամյա ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր է առաջարկել։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ «Ռոխիբլանկոսն» աշխատում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել գործարքը։

Sky Sport-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում գրում է, որ «Ատլետիկոն» Գորեցկային դիտարկում է որպես ակումբից հեռացած Կոնոր Գալահերի փոխարինող։ Անգլիացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տոտենհեմ»։

«Լոս կոլչոներոսի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ բանակցել է 30-ամյա ֆուտբոլիստի հետ։ Գորեցկան պետք է 24 ժամվա ընթացքում պատասխանի «Ատլետիկոյի» առաջարկին։ Նա կարող է մինչև մրցաշրջանի ավարտը մնալ «Բավարիայում» և հուլիսի 1-ից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ակումբից։

Լեոն Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018թ. հուլիսից, 292 խաղում խփել է 47 գոլ, կատարել 48 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025