Լեոնարդո. ՊՍԺ-ն Նեյմարի համար կոնկրետ առաջարկներ չունի
«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի ապագայի մասին:
«Ճիշտն ասած՝ մեր վերջին խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվել: Ընդհանրապես ոչինչ:
Ոչ մի շարժ չկա: Նեյմարի համար կոնկրետ առաջարկներ չկան:
Նա մեզ հետ է, նա «ՊՍԺ»-ի խաղացող է: Կրկնում եմ, որ կոնկրետ առաջարկներ չկան: Այս իրավիճակը ձգվում է արդեն 10 օր:»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը: