Լեոնարդո. Նեյմարը կգնա, եթե մենք ստանանք շահավետ առաջարկություն
«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն պատմել է «Բարսելոնայի» հետ Նեյմարի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների ընթացքի մասին:
«Ներկա պահին ոչինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչ կախված է «Բարսելոնայից»: Տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է 3 օր: Մենք բաց ենք բանակցությունների համար:
«ՊՍԺ»-ի և Նեյմարի դիրքորոշումները բոլորին հայտնի են: Եթե մենք ստանանք շահավետ առաջարկություն, ապա նա կարող է գնալ: Նման առաջարկություն դեռ չի եղել:
Առաջին առաջարկությունը մենք ստացել ենք տրանսֆերային պատուհանի փակվելուց 5 օր առաջ՝ օգոստոսի 27-ին: Մենք «Բարսելոնայի» հետ ոչ մի գրավոր համաձայնություն չունենք:»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն: