Բոնուչի. Իմ խոսքերը Կինի վերաբերյալ ճիշտ չեն մեկնաբանվել
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է իր խոսքերը, թե իր թիմակից Մոյզե Կինը հավասարապես մեղավոր է այն բանում, որ «Կալյարիի» երկրպագուները նրան ռասիստական վիրավորանքների են ենթարկել:
«Ցանկանում եմ պարզաբանել իմ արտահայտածը: Երեկ ինձնից հարցազրույց վերցրին հանդիպումի անմիջապես հետո: Կինի մասին, ասածներս ճիշտ չեն մեկնաբանվել, քանի որ ես շտապելով արտահայտեցի մտքերս:
Շատ ժամեր և տարիներ չեն հերիքի, որպեսզի քննակենք այս թեման:Ես խիստ քննադատում եմ ռասիզմի և խտրականության ցանկացած ձևը:Վիրավորանքներն անթույլատրելի են իրենց ցանկացած դրսևորմամբ և դա չպետք է սխալ մեկնաբանվի:»,- գրել է Բոնուչին Instagram-ի իր էջում: