Լեմպսը հաղթեց Ժոզեին, Պեպը վերահսկում է ամեն ինչ, դե Խեայի խայտառակությունը?
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում այս weekend-ի ընթացքում կայացավ 18-րդ տուրը։ Առաջության առաջատար «Լիվերպուլը» Քաթարում մասնակցում էր աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ դարձավ չեմպիոն և այս տուրի իր խաղը բաց թողեց։ Իսկ թե ինչ արդյունքներ գրանցվեցին ավարտված մյուս 9 հանդիպումներում, կծանոթանանք միասին։
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Տոտենհեմի» սեփական հարկի տակ, որտեղ Ժոզե Մոուրինիոյի սաները մրցեցին «Չելսիի» դեմ։
Ժոզեի սաները բավականին թույլ հանդիպում անցկացրին՝ պարտվելով 0։2 հաշվով։ Հանդիպման ողջ ընթացքում «ազնվականները» վերահսկեցին խաղի ընթացքը, իսկ ընդհանուր առմամբ հանդիպումը չարդարացրեց սպասելիքները, քանի որ դեռևս առաջին խաղակեսում «Չելսին» վճռեց խաղի ելքը։ Դուբլի հեղինակ դարձավ «Չելսիի» եզրային հարձակվող Վիլիանը։
Հիշատակման է արժանի այն, որ խաղի ելքի վրա մասնակիորեն ազդեց մրցավարի կայացրած որոշումները։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+1-րդ րոպեին, Մարկոս Ալոնսոն ներխուժեց տուգանային հրապարակ և բախվեց «շնաձկների» դարպասապահ Մաուրո Գասանիգայի հետ։ Սկզբում մրցավարը Մարկոս Ալոնսոյի կողմից խախտում էր արձանագրել, սակայն VAR-համակարգի օգնությամբ դիտելով կրկնապատկերն, ի վերջո, Էնթոնի Թեյլորը նշանակեց 11 մետրանոց, որը շատ վիճելի էր։
Երկրորդ դրվագը, որը գրավեց բոլորիս ուշադրությունը, Հին Մին Սոնի կարմիր քարտի դրվագն էր։ Այդ դրվագում կարմիր քարտը ոչ մի կասկած չէր հարուցում, քանի որ հարավկորեացին դրվագի վերջում ակնհայտ ոտքով միտումնավոր հարված հասցրեց Անտոնիո Ռյուդիգերին։
Այսպիսով, Ժոզե – Լեմպարդ առաջին ճակատամարտում հաղթեց Մոուրինոյի նախկին սանը։
Տուրի մյուս կենտորանական հանդիպումը կայացավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ երկրորդ հորիզոնականում գտվող «Լեսթերի» նկատմամբ։
Բրենդան Ռոջերսի սաները փորձում էին դիմակայել ահեղ մրցակցի գրոհներին՝ շեշտը դնելով հակագրոհների վրա։ 22-րդ րոպեին այդ հակագրոհներից մեկն ավարտվեց հաջողությամբ․ աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին՝ խփելով 17-րդ գնդակը։
Սակայն, մինչև ընդմիջման գնալը «քաղաքաբնակներին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Նախ՝ 30-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց Ռիյադ Մարեզը, իսկ 43-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգն իր թիմի համար վաստակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը։
69-րդ րոպեին «Սիթիի» առաջատար Կևին դե Բրոյնեն հիանալի անցում կատարեց և փոխանցեց հեռավոր դարպասաձողի ուղղությամբ, որտեղից էլ Գաբրիել Ժեզուսը գրավեց դատարկ տարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին երկրորդ հորիզոնականի համար պայքարում իրենց հիմնական մրցակցին։ Ճիշտ է՝ Բրենդան Ռոջերսն ահռելի աշխատանք է տանում «Լեսթերի» հետ, սակայն, ակնհայտ է, որ «աղվեսները» իրենց կարգով զիջում են թե՛ «Լիվերպուլին և թե՛ «Սիթիին»։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեր էր վերջին հորիզոնականում ընթացող «Վոթֆորդին»։ Նախքան այս խաղը «Վոթֆորդը» առաջնության շրջանակում իր առաջին և վերջին հաղթանակը տարել էր միայն նոյեմբերի 9-ին, իսկ կայացած 17 հանդիպումներում դարձել էր ընդամենը 9 գոլի հեղինակ և 9 միավորով անհույս զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
Սակայն, «Յունայթեդը» կարողացավ պարտվել այս թիմին։ Նայջել Պիրսոնի սաները հաղթեցին 2։0 հաշվով, իսկ գոլերը հեղինակեցին Իսմայիլա Սարն ու Տրոյ Դինին։
Հարցն այն չէ, որ «Յունայթեդը» պարտվեց վերջին տեղում ընթացող թիմին, որ մի թիմի հետ չի՞ պատահում։ Հարցն այն է, որ «Յունայթեդը» գրեթե բոլոր ասպեկտներով պարտվեց «Վոթֆորդին», որի մոտ գրեթե ոչինչ չի ստացվում ընթացիկ մրցաշրջանում։ Հարցն այն է, որ նույնիսկ «Յունայթեդի» միակ լուսավոր կետը՝ Դավիդ դե Խեան, տարրական գոլեր է բաց թողնում։ Բազմամիլիոնանոց տրանսֆերներն էլ այս պահին չեն փրկի մանկունյանցիներին։ «Կարմիր սատանաներին» կփրկի միայն ստաբիլությունը։
18-րդ տուրում կայացած մյուս 6 հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Էվերտոն» 0։0 «Արսենալ»
«Աստոն Վիլա» 1։3 «Սաութհեմպտոն»
«Բորնմութ» 0։1 «Բյորնլի»
«Բրայթոն» 0։1 «Շեֆիլդ Յունայթեդ»
«Նորվիչ» 1։2 «Վուլվերհեմպտոն»
«Նյուքասլ» 1։0 «Քրիստալ Փելես»
Մրցաշարայաին աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
# ԱՊԼ