Լեմպարդն ապագայում ցանկանում է մարզել իսպանական գրանդներից մեկը
Սպորտային լրագրող Գիլեմ Բալագեն հաղորդում է, որ «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է ապագայում գլխավորել «Բարսելոնան»։
«Նրա երազանքն է մարզչական աշխատանքի անցնել իսպանական Լա լիգայում, որտեղ նա չկարողացավ հանդես գալ որպես ֆուտբոլիստ։ Նա կցանկանար մարզել «Բարսելոնան» »,- ասել է Բալագեն Onze հաղորդման շրջանակներում։
Լրագրողը հիշեցնում է նաև, որ 2005 թվականին Լեմպարդը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը․ այդ ժամանակ նա համարվում էր «Չելսիի» ֆուտբոլիստ։
Ավելացնենք, որ 42-ամյա մասնագետի ապագան մշուշոտ է «Չելսիի» ղեկին՝ վերջին շրջանում անհաջող ելույթների պատճառով։
# Բարսելոնա, Գիլեմ Բալագե, Լա-լիգա, Չելսի, Պրեմիեր-լիգա, Ֆրենկ-Լեմպարդ