Լեմպարդը պատրաստ է հրաժեշտ տալ Բակայոկոյին և Դրինքուոթերին
Կիսապաշտպաններ Տեմուե Բակայոկոն և Դանիել Դրինքուոթերը այս ամռանը կարող են հեռանալ «Չելսիից»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երկու ֆուտբոլիստները Ճապոնիայում անցկացրած նախամրցաշրջանային շրջագայությունից հետո չեն մտնում գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ծրագրերի մեջ:
Լեմպարդը նման որոշում է ընդունել՝ չնայած «Չելսիի» վրա դրված տրանսֆերային արգելանքին, համաձայն որի՝ լոնդոնյան ակումբը չի կարող նոր խաղացողներ ձեք բերել մինչև 2020 թվականի ամառը: