Անհավանական Լևանդովսկի! Լեհ հարձակվողը գերազանցել է Գերդ Մյուլլերի 49 տարվա վաղեմության ռեկորդը
Գերմանական Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի շրջանակում «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում 5։2 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
Հանդիպման վերջնամասում՝ 90-րդ րոպեին, խաղի վերջակետը դրեց մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանն ավարտեց խփած 41 գոլով։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, այդ ուցանիշի շնորհիվ լեհ հարձակվողը գերազանցել է մյունխենյան ակումբի լեգենդար նախկին հարձակվող Գերդ Մյուլլերի 49 տարվա վաղեմության ռեկորդը՝ դառնալով Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում երբևէ բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Մյուլլերը 1971/72 մրցաշրջանում Բունդեսլիգայի շրջանակւմ դարձել էր 40 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Գերդ Մյուլլեր, Ռոբերտ-Լևանդովսկի