Լեհ խաղացողը փորձել է մկրատաձև հարվածով դառնալ գոլի հեղինակ, սակայն կոտրել է քիթը?
Լեհաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Առակայի և «Լոձի» միջև կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
«Լոձի» պաշտպան Մացեյ Դոբրովսկին հանդիպման 6-րդ րոպեին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Անկյունայինի խաղարկումից հետո լեհ պաշտպանը փորձել է շրջադարձ հարվածով դառնալ գոլի հեղինակ, սակայն պատահաբար հարվածել է իր քթին։ Խաղացողը արյունահոսության պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը։ Հետագայում պարզվել է, որ նա քթի կոտրվածք է ստացել։
# Առկա, Լոձ, Մացեյ Դոբրովսկի