Լեգենդար Comeback-ից 9 ամիս անց Սալահն ու Հենդերսոնը հայր են դարձել
«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Մոհամեդ Սալահն ու Ջորդան Հենդերսոնը նույն օրը հայր են դարձել։ Սակայն, հետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունեցել «Բարսելոնայի» դեմ լեգենդար comeback-ից հետո, երբ մերսիսայդյան ակումբը նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կարողացավ 3։0 հաշվով պարտվելուց հետո հաղթել 4։0 հաշվով և դուրս գալ եզրափակիչ։ Արդյունքում «Լիվերպուլը» նվաճեց գավաթը։
Հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 7, իսկ այսօր՝ փետրվարի 8-ին, երկու խաղացողներն էլ տոնում են ընտանիքի համալրումը։ Ինչպես տեղեկացնում է Give me sport-ը, Սալահի կինը նրան երկրորդ անգամ դուստր է պարևել, իսկ Հենդերսոնի կինը՝ որդի։
# Բարսելոնա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Ջորդան Հենդերսոն