Լեգենդար ֆուտբոլիստն ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագիր է ստացել 📸
Կոտդիվուարցի լեգենդար ֆուտբոլիստ Յայա Տուռեն ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
41-ամյա մասնագետն այսուհետ կարող է աշխատել նաև որպես գլխավոր մարզիչ։
Տուռեն այժմ ընդգրկված է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ նախկինում աշխատել է բելգիական «Ստանդարդում», Գրոզնիի «Ախմատում», Դոնեցկի «Օլիմպիկում», մարզել է Լոնդոնի «Տոտենհեմի» երիտասարդական թիմը։
Հիշեցնենք, որ նախկին կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում», «Մանչեսթեր Սիթիում», «Մոնակոյում» և այլ ակումբներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
