Լեգենդար Պանդև! 37-ամյա հարձակվողը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Եվրոների շրջանակում

Լեգենդար Պանդև! 37-ամյա հարձակվողը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Եվրոների շրջանակում

14/06/2021 - 00:21

Եվրո-2020-ի C խմբի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 1:3 հաշվով զիջել է Ավստրիայի ընտրանուն։

Հյուսիսմակեդոնացիների միակ գոլը հանդիպման 28-րդ րոպեին խփել է 37-ամյա հարձակվող Գորան Պանդևը։

Ինչպես տեեկացնում է OptaJoe-ն, այդ գոլի շնորհիվ Պանդևը դարձել է Եվրոների շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը։

Պանդևն Ավստրիայի դարպասը գրավել է 37 տարեկան և 321 օրական հասակում։ Վետերան հարձակվողը զիջում է միայն ավստրիացի հարձակվող Իվիցա Վաստիչին, ով Եվրո-2008-ի շրջանակում Լեհաստանի դեմ խաղում գոլի հեղինակ դարձել է 38 տարեկան և 257 օրական հասակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023