Լեգենդար Կայզերսլաութերնը 21 տարի անց դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ 🎥
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնը» մրցեց Երրորդ Բունդեսլիգայում հանդեղ եկող «Սաարբրյուքենի» դեմ։
Համառ պայքարում անցած խաղում «Կայզերսլաութերնը» հաղթեց 2:0 հաշվով։ Ֆրիդհելմ Ֆունկելի թիմին հաղթանակ պարգևեցին Մարլոն Ռիտերի ու Ալմամի Տուրեի խփած գոլերը։
Հիշեցնենք, որ «Սաարբրյուքենը» Գերմանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում պայքարից դուրս էր թողել Մյունխենի «Բավարիային», Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
Այսպիսով, «Կայզերսլաութերնը» 2003 թ. հետո առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի գավաթի եզրափակիչում, որտեղ մրցելու է «Բայեր» – «Ֆորտունա Դյուսելդորֆ» դիմակայության դեմ։
Նշենք, որ «Կայզերսլաութերնը» լեգենդար ակումբ է, որը Բունդեսլիգայի քառակի չեմպիոն է և Գերմանիայի կրկնակի գավաթակր։
Ակումբը Բունդեսլիգայի չեմպիոնական վերջին տիտղոսը նվաճել է 1997/98 մրցաշրջանում, երբ անվանի մասնագետ Օտո Ռեհագելի գլխավորությամբ Երկրորդ Բունդեսլիգայից բարձրագույն խումբ բարձրանալուց հետո անմիջապես նվաճեց «Արծաթե սկուտեղը»։ «Կայզերսլաութերնը» վերջին անգամ Բունդեսլիգայում հանսես է եկել 2011/12 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Կայզերսլաութերն, Սաարբրյուքեն, Ֆրիդհելմ Ֆունկել