Լեգանես․ «Խիզախ տղաներ, որոնք այօր մնացել են տանը՝ օգնելով հասարակությանը»․ ակումբի հետատաքրքիր արձագանքը հետաձգված հանդիպմանը
«Լեգանեսի» մամուլի ծառայությունը Twitter-ի իր պաշտոնական էջում անցկացրել է Լա լիգայի 28-րդ տուրից հետաձգված «Վալյադոլիդի» դեմ խաղի երևակայական տեքստային ռեպորտաժը։
Խնդիրն այն է, որ ինչպես այդ հանդիպումը, այնպես էլ Լա լիգայի 28-րդ տուրի բոլոր հանդիպումները, կորոնավիրուսի տարածման պատճառով, հետաձգվել են։
«Լեգանեսը» այդ հանդիպմանը նվիրված գրառումը կատարել է #ՄնացեքՏանը հեշթեգով։
«Լեգանեսի» SMM ծառայության պատասխանատուները ակումբի մեկնարկային կազմը ներկայացրել են այսպես․
«Խիզախ տղաներ, ովքեր այսօր մնացել են տանը՝ օգնելով հասարակությանը և առողջապահական համակարգին»։
«Խաղացողներն իրենց սենյակումներում են, խաղը քիչ անց կմեկնարկի։ AC/DC խմբի Thunderstruck երգը հնչում է մարզադաշտում, իսկ մարզադաշտի հաղորդավարը հայտարարում է մեկնարկային կազմերը»,- ավելացրել են ակումբի սոցցանցերի պատասխանատուները։
«Խաղը սկսվեց «Վալյադոլիդի» վտանգավոր պահով։ 16-րդ րոպեին Ռոկե Մեսան ներխուժեց խոհանոց, սակայն ամեն ինչ հարթ ընթացավ։ 23-րդ րոպեին մրցավարը դիմեց VAR-համակարգի օգնությանը, սակայն 11 մետրանոց չնշանակվեց։
Օսկար Արնայիսը հանդիպման 30-րդ րոպեին բացեց հաշիվը, քանի որ հյուրերի պաշտպանը պահել էր անհրաժեշտ սոցիակալական տարածությունը և մոռացավ այն մասին, որ պետք է խանգարի մրցակցին։ 10 րոպե անց Դանիել Սիովասը վնասվածք ստացավ․ «նա ուղևորվեց սանհանգույց՝ ձեռքերը լվանալու»։
49-րդ «Վալյադոլիդի» կամզից Ունես Ունալը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց մրցավարը չհաշվեց հյուրերի երկրորդ գոլը, քանի որ հարձակվողը վերցրել էր բարձը։ Ի վերջո՝ 75-րդ րոպեին Գվիդո Կարիլիոն հաղթանակ պարգևեց «Լեգանեսին»»
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո մարզիչ Խավիեր Ագիրեն մամուլի ասուլիսի ժամանակ պահանջեց, որ բոլորը գնան քնելու։
«Լեգանեսը» տեքստային հեռարձակման բոլոր ընթերցողներին շնորհակալություն է հայտնել․
«Շնորհակալություն բոլորին, ովքեր հետևեցին և մասնակցություն ունեցան «Վալյադոլիդի» դեմ հանդիպման տեքստային հեռարձակմանը։ Բոլորին տոկունություն ենք մաղթում այս դժվար իրավիճակում։ Ցանկանում ենք, որպեսզի բոլորի մոտ չպակասի հումորի զգացողությունը»,- եզրափակել է ակումբի սոցցանցերի պատասխանատուն։
«Վալյադոլիդը» տեսնելով «Լեգանեսի» երևակայական հեռարձակումը՝ արձագանքել է․ «Շնորհավորում ենք վիրտուալ հաղթանակի կապակցությամբ, ընկերներ! Երրորդ խաղակեսն անցկացնենք նույնպես տանը բազմոցին։ Ուրախ և պատասխանատու շաբաթ օր ենք մաղթում»։
«Շատ շնորհակալություն, ընկերներ։ Ամուր տեղավորվեք ձեր բազմոցներին»,- պատասխանել է «Լեգանեսը»։
Հիշեցնենք, որ Լա լիգան կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով երկու շաբաթով դադարեցվել է։
# Լա-լիգա, Լեգանես, Վալյադոլիդ