Լեաուն հերոսանում է` «Միլանին» 2026-ի առաջին հաղթանակը պարգևելով 🎥
Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի և 2026թ. առաջին խաղում «Միլանը» «Ունիպոլ Դոմուս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
«Ռոսոներիի» հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց Ռաֆայել Լեաուն։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը ներքին առաջնությունում չի պարտվում արդեն 16 անընդմեջ խաղում։
Նախորդ պարտությունը միլանյան գրանդը կրել է Ա սերիայի առաջին տուրում` սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի զիջելով «Կրեմոնեզեին»։
«Միլանը» 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Կալյարին» 18 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml