Լիոնը հերթական անակնկալ պարտությունը կրեց. խփվել են 2 շքեղ գոլեր ?
Ֆրանսիական Լիգա 1-ի 32-րդ տուրում «Նանտը» հյուրընկալել էր «Լիոնին»: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Հանդիպման 11-րդ րոպեին Կալիֆա Կուլիբալին առաջ է մղել տանտերերին:
41-րդ րոպեին Մարտին Տերիեն հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկել է դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Լիմբոմբեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով հաղթանակ է պարգևել «Նանտին»:
«Լիոնը» 2-րդ անընդմեջ պարտությունն է կրում. նախորդ տուրում թիմը 1:3 հաշվով պարտվել էր աղյուսակի ստորին հատվածում գտնվող «Դիժոնին»: Այժմ «Լիոնը» 56 միավորով 3-րդն է, իսկ «Նանտը» 34 միավորով բարձրացավ 15-րդ տեղ:
Հանդիպման գոլերը.