Լա լիգա․ ամենաշատը ո՞ր թիմերի օգտին են մրցավարական որոշումներ կայացվել

Լա լիգա․ ամենաշատը ո՞ր թիմերի օգտին են մրցավարական որոշումներ կայացվել

22/07/2020 - 15:31

Օրեր առաջ ավարտվեց իսպանական Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը, որի արդյունքներով «Ռեալը» նվաճեց իր 34-րդ չեմպիոնական տիտղոսը։

MisterChip -ը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրեց ավարտված մրցաշրջանի հետ կապված։ Բանն այն է, որ ամենաշատ որոշումներ կայացվել են «Ռեալի» օգտին, իսկ լավագույն հնգյակում են հայտնվել նաև «Ատլետիկոն», «Սելտան», «Սևիլիան», ինչպես նաև «Վիլյառեալը»։ Վիճակագրական տվյալների մեջ ներառված են եղել տվյալ ակումբի օգին նշանակված 11 մետրանոցները դեղին և կարմիր քարտերը։ Այդ ցուցիշները հաշվարկելիս հաշվի են առնվել ինչպես տվյալ ակումբի օգտին նշանակված, այնպես էլ այդ ակումբի դարպասին նշանակված 11 մետրանոցները։

«Բարսելոնան», որը մրցաշարային աղյուսակի արդյունքներով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, այդ ցուցանիշով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ Կատալոնական ակումբը 1995/96 մրցաշրջանից սկսած առաջին անգամ վաստակած 11 մետրանոցների, դեղին և կարմիր քարտերի բացասական հարաբերակցություն է ունեցել։ Այսինքն՝ «Բարսելոնայի» դարպասին ավելի շատ է նշանակվել 11 մետրանոց, քան հենց իրենք են խփել և ավելի շատ են դեղին ու կարմիր քարտ վաստակել, քան մրցակիցները։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023