Լա լիգան պաշտոնապես նշել է, թե որ դեպքում Մեսսին կարողանա խզել պայմանագիրը

Լա լիգան պաշտոնապես նշել է, թե որ դեպքում Մեսսին կարողանա խզել պայմանագիրը

30/08/2020 - 17:58

Իսպանական Լա լիգան «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի ստեղծված իրավիճակի շուրջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«Խաղացողի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է։ Պայամանգիրն ունի հրաժարագնի կետ, և եթե Լեո Մեսսին ցանկանում է խզել պայմանագիր, ապա պետք է վճարի 700 մլն եվրո»,- նշվում է Լա լիգայի հայտարարության մեջ։

Լա լիգան այս հայտարարությունը տարածելիս շեշտը դրել է, թե որ դեպքում Լեո Մեսսին կկարողանա խզել պայմանագիր, այսինքն, բացառված չէ այն տարբերակը, որ կողմերը համաձայնագիրը կխզեն երկկողմ համաձայնությամբ, սակայն «Բարսելոնան» ոչ մի կերպ չի ցանկանում լսել իր ավագի հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արգենտինացի ֆուտբոլիստը բյուրոֆաքսի միջոցով կատալոնական ակումբի ղեկավարներին տեղյակ է պահեկ, որ ցանկանում է հեռանալ։ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս խզել պայմանագիր և հեռանալ։ Ի հակադրություն դրան՝ ակումբը պնդում է, որ Մեսսիի պայմանագրի այդ կետն ուժի մեջ էր մինչև հունիսի 30-ը, սակայն ֆուտբոլիստն էլ իր հերթին հակադարձում էր այն փաստարկով, որ պայմանագրում նշված է, որ այդ կետի ժամկետի ավարտ է համարվում, երբ տվյալ մրցաշրջանը համարվում է ավարտված, սակայն սույն թվականի հունիսի 30-ին դեռևս մրցաշրջանը շարունակվում էր։

Օգոստոսի 29-ին էլ Լեո Մեսսին հայտարարեց, որ չի միանալու ակումբ ծրագրային բուժզննմանը և մարզումների վերսկսմանը։ Ակումբի ֆուտբոլիստները այսօր՝ օգոստոսի 30-ին, մեկնել են «Սյուդադ Դեպորտիվա» մարզաբազա, որտեղ նրանք բուժզննում են անցել, հանձնել են ՊՇՌ թեստ, ինչպես նաև սկսել են նախապատրաստվել 2020/21 մրցաշրջանին։ Ինչպես և սպասվում էր Լեո Մեսսին չի միացել ակումբին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023