Լա լիգան ներկայացնող ակումբը բանակցություններ է սկսել Ջենարո Գատուզոյի հետ
Իտալացի անվանի նարզիչ Ջենարո Գատուզոն, հնարավոր է, շուտով նոր աշխատանք ունենա։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վալենսիան» բանակցություններ է սկսել 44-ամյա մասնագետի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «չղջիկները» Ռինո Գատուզոյին 2 տարվա պայմանագիր են առաջարկել` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։
Հավելենք, որ Գատուզոյի վերջին աշխատավայրը եղել է «Նապոլին», որի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է 2021 թ. հունիսին։
Իտալացի մասնագետը ժամանակին մարզել է նաև «Սիոնը», «Պալերմոն», «Կրետեն», «Պիզան», «Միլան» Մ-19-ը, «Միլանը»։
Նշենք, որ «Վալենսիան» այժմ գլխավորում է Պեպե Բորդալասը, ում գործող պայմանագիրն ավավարտվում է 2023 թ. հունիսի 30-ը, և կան խոսակցություններ, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացի մասնագետի կատարած աշխատանքից։
«Չղջիկները» Լա լիգայի ավարտված 2021/22 մրցաշրջանում զբաղեցրին միայն 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նապոլի, Նիկոլո Սկիրա, Պեպե Բորդալաս, Ջենարո Գատուզո, Վալենսիա, տրանսֆերներ