Լա լիգայում մրցավարները հատուկ նոր ժեստ կկիրառեն
Իսպանական Լա լիգայում հանդիպման գլխավոր մրցավարները կսկսեն կիրառել հատուկ նոր ժեստ։
Առաջնության պաշտոնական կայքի փոխանցմամբ` այժմ մրցավարները ձեռքերը խաչելու միջոցով կարող են արձանագրել ռասիզմի դեպքերը։ Այդ ժեստը կարող է կիրառվել ֆուտբոլիստների կամ անվտանգության աշխատակիցների կողմից մրցավարիմ ռասիզմի վերաբերյալ բողոք ներկայացվելու դեպքում։
Եթե մրցավարը հանդիպման ընթացքում մեկ անգամ կիրառի այդ ժեստը, այն ժամանակավորապես կընդհատվի, իսկ պաշտոնյան ստադիոնի բարձրախոսով կհայտարարի ռասիզմի դեպքի վերաբերյալ։
Եթե ռաստիստական դրսևորումները շարունակվեն, հանդիպումը կդադարեցվի, իսկ ֆուտբոլիստները կուղեկցվեն հանդերձարան։
Մրցավարը հատուկ ժեստի միջոցով երեք անգամ ռասիզմի արձնագարման դեպքում մարզադաշտի անվտանգությունը համակարգողի հետ իրավունք ունի հանդիպումն առհասարակ չշարունակելու որոշում կայացնել։
Համապատասխան փոփոխությունները կկատարվեն խտրական վարքագծի հետ կապված արձանագրության մեջ և կկիրառվեն Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, ռասիզմ