Լա լիգայի ֆուտբոլիստների շրջանակում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել
Ինչպես տեղեկանում ենք «Վալենսիայի» ֆուտբոլսիտ Էզեկիել Գարայի instagram-ի էջից, պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով։
«Ակնհայտ է, որ ես վատ եմ սկսել 2020 թվականը։ Կորոնավիրուսի իմ թեստը դրական է եղել։ Այս պահին մեկուսացած եմ»,- գրել է Գարայը։
Նշենք, որ արգենտինացի պաշտպանը առաջին խաղացողն է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներից, ով վարակվել է կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ իսպանիայի առաջնությունը կորոնավիրուսի տարածման ու զարգացման պատճառով դադարեցվել է։
# Էզեկիել Գարայ, Լա-լիգա, կորոնավիրուս, Վալենսիա