Լա լիգայի նախագահ. ««Ռեալը» դավադիր հռետորաբանություն է տարածում»
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոստովանել է, որ Իսպանիայում VAR-ի կիրառելությունը փոփոխությունների կարիք ունի.
«Բոլոր տեսակի վեճերը մեծ վնաս են հասցնում մրցակցությանը։ VAR-ը կիրառվում է` օգնելու համար, սակայն կարծես ժամանակի ընթացքում այն խեղաթյուրվել է։ Մենք չգիտենք` երբ է այն կիրառվում, երբ` ոչ։
Չի կարելի աշխատել սովորական ռեժիմով, երբ որևէ բան շարքից դուրս է եկել։ Փոփոխություններ են անհրաժեշտ։ Մրցավարական կորպուսին արդեն ասել եմ, որ չենք կարող շարունակել նույն ոգով։ Եթե մենք փոփոխություններ անենք, VAR-ը կսկսի ավելի լավ կիրառվել։
Տարատեսակ վեճերը շարունակվում են նաև այլ երկրներում։ Օրինակ, «Ռեալը» դավադիր հռետորաբանություն է տարածում»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:1) «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ստացած կարմիր քարտից հետո Իսպանիայում կրկին սրվել են քննարկումները` կապված VAR-ի համակարգի ու երկրի մրցավարական կորպուսի վատ աշխատանքի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# VAR համակարգ, Լա-լիգա, Խավիեր Տեբաս, Ռեալ Մադրիդ