Մրցավարը սխալմամբ ազդարարել է հանդիպման ավարտը, սակայն հետ է կանչել ֆուտբոլիստներին, որ 1 րոպե էլ խաղան🎥
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» 2։1 հաշվով հաղթել է «Գրանադային»։
Այդ հանդիպման վերջնամասում յուրատեսակ դեպք է գրանցվել։ Բանն այն է, որ հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան 90+3-րդ րոպեին սխալմամբ ազդարարել է խաղի ավարտը, սակայն որոշ ժամանակ անց ֆուտբոլիստներին հետ է կանչել՝ ևս 1 րոպե խաղալու, քանի որ ավելացված է եղել 4 րոպե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գրանադա, Լա-լիգա, Ռիկարդո դե Գուրգո Բենգոեչեա, Սևիլիա