Լա լիգայի լավագույն ռմբարկուն մոտ է ակումբը փոխելուն
«Ժիրոնայի» կենտրոնական հարձակվող Արտյոմ Դովբիկը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մադրիդյան ակումբը վճարելու է ուկրաինացի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված 40 մլն եվրո հրաժարագինը։ Կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Այժմ նրանք քննարկում են գումարը փոխանցելու տարբերակները։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ փոխանցում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել հավանական նոր ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Արտյոմ Դովբիկն իսպանական Լա լիգայի նախորդ մրցաշրջանում խփել է 24 գոլ ու դարձել լավագույն ռմբարկու։ Նա «Ժիրոնա» է տեղափոխվել 2023 թ. ամռանը։ Կատալոնական ակումբը նրա տեղափոխության համար ուկրաինական «Դնեպր-1»-ին վճարել է 7,75 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արտյոմ Դովբիկ, Ժիրոնա, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո