Լա լիգայի լավագույն ռմբարկուն կարիերան կշարունակի իտալական գրանդում
«Ժիրոնայի» հարձակվող Արտոյ Դովբիկը տեղափոխվել է «Ռոմա», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ Transfermarkt-ի` «ջալոռոսիները» ուկրաինացի հարձակվողի տեղափոխության համար կատալոնական ակումբին վճարել են 30,5 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ գործարքը հավելավճարները ներառյալ արժենալու է մինչև 35-36 մլն եվրո, իսկ «Ժիրոնան» Դովբիկի տրանսֆերի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10 տոկոս մասնաբաժին։
Հիշեցնենք, որ Դովբիկը 2023 թ. օգոստոսին էր տեղափոխվել «Ժիրոնա»։ Նա խփած 24 գոլով նախորդ մրցաշրջանում դարձել է իսպանական Լա լիգայի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Արտյոմ Դովբիկ, Ժիրոնա, Լա-լիգա, Ռոմա, տրանսֆերներ