Լա լիգայի երկու ակումբներ հեռացրել են իրենց գլխավոր մարզիչներին
Հոկտեմբերի 4-ին Լա լիգայի միանգամից երկու ակումբներ հեռացրել են իրենց գլխավոր մարզիչներին։
Առաջին «զոհը» դարձավ «Լևանտեի» գլխավոր մարզիչ Պակո Լոպեսը, ով վալենսիական ակումբը գլխավորում էր 2018 թ. մարտից։
«Լևանտեն» Լա լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանում անցկացրած 8 խաղում վաստակել է ընդամենը 4 միավոր, չի տոնել որևէ հաղթանակ, իսկ վերջին երեք հանդիպումներում պարտվել է «չոր» հաշիվներով և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հաջորդ պաշտոնանկությունը տեղի ուենցավ «Խետաֆեի» մարզչական շտաբում։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Միչել Գոնսալեսին։
Հատկանշական է, որ 58-ամյա մասնագետը «Խետաֆեի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր դեռևս վերջերս` 2021 թ. հուլիսին։
«Խետաֆեի» մրցաշարային գործերը «Լևանտեից» ավելի վատ են, քանի որ ակումբն 8 խաղից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի վերջին` 20-րդ հորիզոնականը։
Ըստ El Mundo-ի տեղեկությունների` «Խետաֆեն» գլխավորելու հիմնական թեկնածուն Կիկե Սանչես Ֆլորեսն է, ով իր մարզչական կարիերայի ընթացքում արդեն երկու անգամ մարզել է ակումբը։
Թեկնածուների թվում է նաև Խուանֆրան Գարսիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լևանտե, Խետաֆե, Կիկե Սանչես Ֆլորես, Միչել Գոնսալես, Պակո Լոպես