Լա լիգայի առաջատար ակումբներից մեկը մոտ է Դոմինիկ Լիվակովիչին ձեռք բերելուն
«Դինամո Զագրեբի» և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Վիլյառեալի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «դեղին սուզանավը» 28-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց առաջարկել է 8 մլն եվրո, և այժմ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ տեղեկացնում է, որ ակումբները գործարքի հարցում վերջնական համաձայնություն չունեն։
Աղբյուրի փոխանցմամբ` «Վիլյառեալը» հետաքրքրված է նաև «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի ծառայություններով, սակայն վերջինս բավական թանկ է «դեղին սուզանավի» համար։
Բացի դրանից, Ռայան նպատակ ունի կարկերան անգլիական գրանդներից մեկի կազմում շարունակել։
Հավելենք, որ Դոմինիկ Լիվակովիչը «Դինամո Զագրեբի» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 283 խաղում դարպասը 131 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Ռայա, Դինամո Զագրեբ, Դոմինիկ Լիվակովիչ, Լա-լիգա, Խորվաթիայի հավաքական, Վիլյառեալ, տրանսֆերներ