Լարված ֆուտբոլ Մոնտեվիդեոյում. Ուրուգվայը հաղթեց Բրազիլիային 🎥
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 4-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյի «Սենտեներիո» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց ուրուգվայցիների հաղթանակով` 2:0 հաշվով։
Մարսելո Բիելսայի թիմին հաղթանակ հաղթանակ պարգևեցին Դարվին Նունյեսի և Նիկոլաս դե լա Կրուզի խփած գոլերը։
Ավելացնենք նաև, որ հանդիպում անցել է բավական կոպիտ պայքարում։ Կողմերը միասին վերցրած կատարել են 37 խախտում` ստանալով ընդհանուր 8 դեղին քարտ։
Այդ կոպիտ խախտումներից մեկի պատճառով էլ ծանր վնասվածք ստացավ «պենտակամպիոնների» առաջատար Նեյմարը, ով 45+4-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ռիշարլիսոնին։
Որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտում կայացել է ևս 4 հանդիպում.
Վենեսուելա 3:0 Չիլի
Պարագվայ 1:0 Բոլիվիա
Էկվադոր 0:0 Կոլումբիա
Պերու 0:2 Արգենտինա
Այս գոտու մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 12 միավոր
- Ուրուգվայ – 7
- Բրազիլիա – 7
- Վենեսուելա – 7
- Կոլումբիա – 6
- Էկվադոր – 4
- Պարագվայ – 4
- Չիլի – 4
- Պերու – 1
- Բոլիվիա – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Դարվին Նունյես, Մարսելո Բիելսա, Մունդիալ-2026, Նիկոլաս դե լա Կրուզ, Ուրուգվայի հավաքական, Ֆերնանդո Դինիզ