Լարված ֆուտբոլ Երևանում. Հայաստանն ու Ուելսը չպարզեցին հաղթողին 🎥

Լարված ֆուտբոլ Երևանում. Հայաստանն ու Ուելսը չպարզեցին հաղթողին 🎥

18/11/2023 - 19:55

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված և փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Ալեքսանդր Պետրակովի թիմից 6-րդ րոպեին հաշիվը բացեց Լուկաս Սելարայանը, իսկ «վիշապների» գնդակը 45+2-րդ րոպեին, որպես ինքնագոլ, գրանցվեց Նաիր Թիկնիզյանի անվան դիմաց։

D խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Լատվիա – Խորվաթիա

Այժմ խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա (անցկացրած 7 խաղ) – 16 միավոտ
  2. Ուելս (անցկացրած 7 խաղ) – 11
  3. Խորվաթիա (անցկացրած 6 խաղ) – 10
  4. Հայաստան (անցկացրած 7 խաղ) – 8
  5. Լատվիա (անցկացրած 6 խաղ) – 3

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023