Լատինաամերիկյան կրքեր. դաժան ծեծկռտուք Բոլիվիայում🎥
Բոլիվիայի առաջնությունում շատ բուռն կերպով եզրափակեցին 2020 թվականը։
Առաջնության վերջին տուրի «Բլումինգ»-«Ստրոնգեստ» հանդիպման հիմնական ժամանակի ավարտին 2 րոպե էր մնացել, երբ 1։3 հաշվի ժամանակ հյուրերի ֆուտբոլիստները պատրաստվում էին անկյունային հարված խաղարկել։
Տանտերերի երկրպագուները սկսեցին տարբեր առարկաներ նետել դեպի մրցակցի ֆուտբոլիստները, այդ թվում նաև պայթուցիչներ, որի պայթյունից հետո «Ստրոնգեստի» ֆուտբոլիստներից մեկը հայտնվեց խոտածածկին։
Այս դեպքից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն սկսեցին հարաբերությունները պարզել, որին էլ քիչ անց միացան երկրպագուները, ինչից էլ սկսվեց ծեծկռտուք ֆուտբոլիստների ու երկրպագուների միջև։ Գործին խառնվեց նաև տեղի ոստիկանությունը:
# Բլումինգ, Բոլիվիայի առաջնություն, Ստրոնգեստ