Լաուտարոյի անհավանական բենեֆիսը. Ինտերը ջախջախեց Սալերնիտանային🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» «Արեչի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին 55-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխարեն դաշտ դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին։
Արգենտինացի հարձակվողը պարզապես անհավանական բենեֆիս էր պատրաստել և 27 րոպեի ընթացքում մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկեց` դառնալով պոկերի հեղինակ։
Մարտինեսը Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբի դարպասը գրավեց 62-89-րդ րոպեների ընթացքում։
26-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 4:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Սալերնիտանան», 3 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Նշենք, որ միլանյան ակումբի ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 54-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Սալերնիտանա, Սիմոնե Ինձզագի