Լանսը 20 տարի անց նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում, «Լանսը» սեփական հարկի տակ մրցեց։
Տանտերերն արդեն առաջիկ կեսում վճռեցին հանդիպման ելքը` հաղթելով 3:0 հաշվով։
Ֆրանկ Հայզեի թիմի կազմից գոլերը խփեցին Դեյվե Մաշադուն, Ադրիեն Թոմասոնն ու Լոյի Օպենդան։
Այս հաղթանակից հետո «Լանսը» վաստակեց 81 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն` առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճելով նաև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
Նշենք, որ «Լանսը» 20 տարվա դադարից հետո է հանդես գալու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլում։
Ակումբը վերջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես է եկել 2002/03 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լանս, Լեո Օպենդա, Լիգա-1, Չեմպիոնների-լիգա, Ֆրանկ Հայզե