Ի վերջո, Արարատ-Արմենիա – Ցրվենա Զվեզդա հանդիպման վայրը փոխվել է
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը, արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սկսված ռազմական բախման պատճառով Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրը փոխվել է։
««Արարատ-Արմենիա – «Ցրվենա Զվեզդա» հանդիպման երկիրը, վայրը, ինչպեա նաև ժամը փոխվել են։
Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում` ԳՍՊ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Հանդիպման վայրի փոփոխության մասին հայտնել է նաև սերբական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղյակ էր պահել, որ հանդիպման վայրի փոփոխություն չի սպասվում։
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, ՈւԵՖԱ, Ցրվենա Զվեզդա