Իրաքը դրամատիկ հաղթանակ կորզեց ԱՄԷ-ից` դուրս գալով ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության Ասիայի գոտու ընտրական մրցաշարի 5-րդ փուլի պատասխան խաղում Իրաքի ազգային հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին։
Դիմակայության առաջին խաղում կողմերը գրանցել էին 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում ԱՄԷ-ն 52-րդ րոպեին Կայո Լուկասի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, որին 66-րդ րոպեին Իրաքը պատասխանեց Մեմեի դիպուկ հարվածով։
Թվում էր, թե հիմնական ժամանակը կրկին կավարտվի 1:1, սակայն Գրեմ Առնոլդի գլխավորած թիմը 90+17-րդ րոպեին Ամիր Ալ Ամարիի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ դրամատիկ հաղթանակ կորզեց։
Այսպիսով, Իրաքի հավաքականն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով` դուրս գալով ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ։
«Միջագետքի առյուծները» Մունդիալին մասնակցել են միայն մեկ անգամ` 1986 թվականին։
Իրաքից բացի, միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճել են նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Նոր Կալեդոնիան ու Բոլիվիան, որոնց ևս երկու հավաքական էլ կմիանա ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն երկու հավաքականները։
Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները հայտնի կդառնան նոյեմբերի 19-ին, որի վիճակահանությունը կկայանա հաջորդ օրը։ Այն կունենա փլեյ-օֆֆ-ի երկու ցանց, իսկ հանդիպումները կկայանան 2026թ. մարտին Մեքսիկայում։ Կխաղարկվի Մունդիալի երկու ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մյուս գոլերը` քիչ անց