Իտալիա VS Անգլիա . հաղթական բանալիի փնտրտուքներով
Այսօր` հուլիսի 11-ին, Լոնդոնում ավարտվելու է այն, ինչ սկսվել է ուղիղ մեկ ամիս առաջ։ Շքեղ «Ուեմբլի» մարզադաշտն ընդունելու է Եվրո-2020-ի եզրափակիչը։
Անգլիան և Իտալիան շատ բարդ ճանապարհ անցան, դիմացան, պայքարեցին, հաղթեցին և այժմ որոշելու են Եվրոպայի չեմպիոնին։
Գարեթ Սաութգեյթին անգլիական մեդիան հանգիստ չէր տալիս, ամեն անգամ փնովում և սադրիչ հարցեր էր տալիս թիմի պասիվ խաղի համար, բայց Անգլիայի հավաքականի մարզիչը բոլորին պատասխանեց խաղադաշտում և հիմա նրանք, թեկուզ ոչ այդքան գրավիչ խաղով, բայց եզրափակիչում են։

Ռոբերտո Մանչինիի Իտալիան հենց սկզբից հիացրեց ֆուտբոլասերներին իր ուղղահայաց և դինամիկ ֆուտբոլով։ Ամբողջ մրցաշարի ընթացքում նրանք հաղթանակներ տարան համարձակ ֆուտբոլով. բացառություն էր միայն Իսպանիայի դեմ հանդիպումը, երբ «սկուադրա աձուրան» հիմնականում պաշտպանվեց` հաղթելով 11-մետրանոցների օգնությամբ։

Եթե այս երկու թիմերի մրցաշարային ճանապարհը մինչև եզրափակիչ նայենք, ապա կտեսնենք, որ Իտալիան ավելի բազմազան մարտավարություններ ունեցող հավաքականների է հաղթել, քան Անգլիան, բայց այս հանգամանքը նրան հաղթողի հավակնորդ չի դարձնում։
Եկեք փորձենք մտնել մարզիչների գլուխների մեջ և հասկանալ, թե ինչ կարող են նրանք առաջարկել մեկմեկու եզրափակիչ խաղում։

Իտալիա
Եթե որևէ արտառոց բան չլինի, ապա Իտալիան, միանշանակ, խաղալու է 4-3-3 դասավորությամբ, որը գրոհելիս վերածվում է 3-5-2-ի, իսկ պաշտպանվելիս՝ 4-4-2-ի, կամ 4-5-1-ի՝ կախված գրոհող թիմի դասավորվածությունից։
Ռոբերտո Մանչինիի թիմը գրոհելիս ունի մի քանի նուրբ դետալներ, որոնք առանձնակի ուշադրության է արժանի։ Առաջինը Ֆեդերիկո Կիեզայի դիրքն է աջ կողմում, որը պահպանում է գրոհի լայնույթը։ Հաջորդը` Լեոնարդո Սպինացոլայի (արդեն Էմերսոն Պալմերիի) ամբողջ եզրով գործելն է, որը թույլ է տալիս Լորենցո Ինսինեին ներխուժել կիսաեզրային գոտի, իսկ Նիկոլո Բարելան էլ խորքից է սկսում մտնել այնտեղ։
«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզչի միակ մտահոգվելու հանգամանքը լինելու է Էմերսոնի դիրքը։ Որքան էլ համարենք, որ այն դիրքային փոփոխություն է, իրականում Սպիանոցալայի բացակայությունը չի կարող զգացնել չտալ։ Ճիշտ է` Էմերսոնը անում էր նույնը, ինչ Սպինացոլան, այսինքն, շարժվում է առաջ և մրցակցի եզրային պաշտպանը մնում է միայնակ Ինսինիեի ու նրա դեմ, բայց Սպինացոլայի առավելությունը այն էր, որ նաև նա կարող է ներխուժել կիսաեզրային գոտի, իսկ Էմերսոնը այդ առումով մի փոքր կաղում է։
Ահա Սպիանոցալայի և Էմերսոնի գործողությունները համապատասխանաբար Բելգիայի և Իսպանայի դեմ խաղերում.


Այս մարտավորությունը կարող է չունենալ իր արդյունավետությունը հենց Սպինացոլայի բացակայության հետևանքով, բայց դա չի նշանակում, որ Իտալաին կհրաժարվի այս մարտավորությունից։
Հատկանշական է նաև Իտալաի արագ գրոհները, երբ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերցմնում է գնդակը և անմիջապես սկսում հակագրոհը․ այդպես եղավ, երբ «սկուադրա աձուրան» գրավեց Իսպանայի հավաքականի դարպասը։ Նման արագ հակագրոհների ժամանակ կարևոր է նաև Չիրո Իմոբիլեի դերը, ով միշտ պատրաստ է խաղարկման նույնիսկ խորքից։
Ահա այս գոլային գորհը «կարմիր ֆուրիայի» դարպասը.

Իտալիան չի վարանում խորը բլոկային պաշտպանույուն կիրառել։ Այս թիմը մեզ Եվրո-2020-ում ցույց տվեց, որ հոյակապ գրոհում է, բայց նաև իտալական հայտնի պաշտպանությունն էլ ոչ մի տեղ չի անհետացել։

Նման պայմաններում բարդ կլինի ցանկավացած հարձակվողի համար, այդ թվում նաև` Հարի Քեյնի։
Իտալիան ամենայն հավականությամբ, կփորձի նաև գրոհել կենտրոնով՝ օգտագործելով Դեկլան Ռայսի անհաշվենկատ դիրքավորումները։ Բոլորս էլ հիշում ենք Գերմանայի դեմ խաղում նրա ուշանալը և դեղին քարտի գնով Լեոն Գորեցկայի նկատմամբ խախտումը։ Այս առումով Բարելան կարող է իսկսկան փորձանք լինել Գարեթ Սաութգեյթի թիմի համար։

Անգլիա
Իտալիայի հավավաքականին հորով-մորով արեցինք, իսկ այժմ խոսենք Անգլիայի ընտրանուց։
«Երեք առյուծները» խաղում են 4-2-3-1 դասավորությամբ։ Այստեղ Սաութգեյթը կարող է եզրերում հիմնական կազմում ընդգրկել Բուկայո Սակային ու Ռահիմ Սթերլինգին, և եթե նաև այս երկուսը դիրքերով փոփոխվեն, ապա Լյուկ Շոուն ու Սթերլինգը, լինելով նույն եզրում, կարող են լուրջ խնդիրներ ստեղծել իտալացիների համար։
Ահա Անգլիայի գրոհների վիճակագրոթյունը` ըստ հարձակման կողմերի (ուշադրություն դարձրեք եզրերով գրոհների թվերին)։

Անգլիայի գլխավոր մարզիչը պարզապես գրոհելիս եզրերից մեկին տալիս է ազատություն, ինչը տրամաբանական է, քանի որ եզրերում գնդակի կորստի դեպքում սպառնալիքը շատ ավելի քիչ է, քան կենտրոնում։
Կարծում ենք` Սաութգեյթը անպայման դիտած կլինի Իտալիա-Իսպանիա հանդիպումը, որտեղ «կեղծ» ինը համարի դիրքում հանդես եկած Դանի Օլմոն լուրջ խնդիրներ էր ստեղծում իտալացիների համար։
Ահա տեսեք` այդ խաղի արդեն առաջին րոպեին Մարկո Վերատին չի հասցնում Օլմոյի անակնկալ ներխուժմանը կենտրոն և խախտում է կանոնները.


Անգլիայի հավաքականի կազմում «կեղծ» ինը համարի դիրքում կարող է խաղալ Հարի Քեյնը, ով հրաշալի դա արեց Դանիայի դեմ խաղում։ Եկեք դիտարկենք ևս մի քանի օրինակներ Իտալիա-Իսպանաի խաղից։
Այստեղ Օլմոն եռնակյունի և ռոմբ է կազմում Սերխիո Բուսկետսի, Պեդրիի, Կոկեի հետ, ինչը չափազանց կարոևր հանգամանք է կենտրոնում։


Նման մարտավարություն կիրառելու համար Անգլան ունի բոլոր ֆուտբոլիստներ, բայց այդ դեպքում Սաութգեյթը պետք է շեղվի իր մշտական մարտավարությունից։ Կարելի է նաև խաղալ «կեղծ» ինը համարով Քեյնի կատարմամբ, որպեսզի եզրով միացող Սակային կամ Սթերլինգին կենտրոնից գնդակ մատակարարող լինի։
Եվս մեկ օրինակ վերոհիշյալ խաղից, որտեղ Օլմոն գնդակը ստանում է թիկունքով կանգնած և անմիջապես փոխում է գրոհի ուղղությունը։

Նման կերպ կարող է գործել, իհարկե, նաև Քեյնը։ Այսպիսի մարտավարությունը հատկապես ակտուալ է ներկայիս Իտալայի դեմ, երբ Էմերսոնն ու Ինսինյեն մասնակցում են գրոհներին և կարող են ուշանալ եզրը փակելու հարցում։
Բացի այդ, մենք խոսեցինք, որ Անգլիան գրոհում է հիմնականում եզրերով, բայց այն հասարակ գրոհներ չեն, քանի որ օրինակ Լյուկ Շոուն խելացի փոխանցում կատարող է։ Տեսեք` վառ օրինակ Դանիայի դեմ խաղը․ սպասվում է օդային փոխանցում, իսկ Շոուն այն առանց գնդակը օդ բարձրացնելու փոխանցում է Սակային։

Անգլիան խաղալու է բարձր դիրքավորված եզրային պաշտպաններով, ինչը թույլ կտա Սթերլինգին և Սակային գրոհել կիսաեզրային հատվածից, կամ ներխուժել կենտրոն․ ահա նման դասավորություն Դանիայի հետ խաղից։

Մեկ այլ գործոն է Ռահիմ Սթերլինգի խաղը, ով հոյակապ մրցաշար է անցկացնում։ Սաութգեյթը շատ լավ է օգտագործում նրա արագացումները։
Երբ Քեյնը ստանում է գնդակը,«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը սկսում է արագանալ,

և իր հետ տանում է մոտակա պաշտպանին` այդպիսով ավելի մեծ ազատ գոտի թողնելով Քեյնի համար։

Ընդհանուր առմամբ սա խնդիր է Իտալիայի հավաքանի համար, քանի որ շատ քիչ պաշտպաններ կարող են հետևել Սթերլինգի արագացումենրին. մեծ մասը ուղղակի չեն հասցնում, ինչպես, օրինակ, Դանիայի պաշտպանությունը շատ դրվագներում։


Այս հակամարտությունը շատ հետաքրքիր խաղ է խոստանում։ Երկու թիմերն էլ միմյանց շատ խնդիրներ կարող են առաջարկել։
Այս մրցաշարում շատ թիմեր իրենց զգուշավորության համար արժանացան երկրպագուների սուր քննադատություններին։ Խոսքը Բելգիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի մասին է, որոնց չներեցին, քանի որ պարտվողներին, սովորաբար չեն ներում, իսկ ահա Անգլիան, ով նույնպես զգուշավոր ֆուտբոլ է դավանում, երկրպագուները ներում են, քանի որ կան հաղթանակները։
Եզրափակիչը տեղի է ունենալու Լոնդոնում։ Անգլիայի հավաքականը 55 տարի չի եղել մեծ մրցաշարերի եզրափակիչում, և սա շատ կարևոր խաղ է, և այնպիսի տպավորություն է, որ Իտալային գեղեցիկ խաղերի համար նույնիսկ պարտությունը կներեն հայրենիքում, իսկ Սութգեյթի թիմի պարտության դեպքում եկրպագուները և հատկապես` ԶԼՄ-ներն այդքան լոյալ չեն լինի։
Ամեն դեպքում, մեզ ֆանտաստիկ խաղ է սպասվում։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Կարեն Պողոսյան, Ռոբերտո Մանչինի, վերլուծություն