Իտալիայի ու Շվեյցարիայի հավաքականները չպարզեցին հաղթողին🎥

Իտալիայի ու Շվեյցարիայի հավաքականները չպարզեցին հաղթողին🎥

13/11/2021 - 01:51

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման 9-րդ տուրում Իտալիայի հավաքական C խմբի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։

Կողմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին խփած մեկական գնդակով. նախ 11-րդ րոպեին շվեյցարացիներին առաջ մղեց Սիլվան Վիդմերը, ապա 36-րդ րոպեին «սկուադրա աձուրայի» կազմից պատասխան գնդակը խփեց Ջովանի Դի Լորենցոն։

Եվրոպայի գործող չեմպիոնները, չնայած երկրորդ խաղակեսում ունեին տարածքային առավելություն (60%), սակայն չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունն ու կորզել հաղթանակ. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

Հավելենք, որ 90-րդ րոպեին Ժորժինոն չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոցը` հարվածելով բարձր։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Հյուսիսային Իռլանդիա 1:0 Լիտվա

C խումբը 9-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Իտալիա – 15 միավոր
  2. Շվեյցարիա – 15 միավոր
  3. Հյ. Իռլանդիա – 8 միավոր
  4. Բուլղարիա – 8 միավոր
  5. Լիտվա – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023