Իտալիան շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Իսրայելին 🎥

Իտալիան շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Իսրայելին 🎥

10/09/2024 - 00:37

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Իսրայելի թիմի դեմ։

«Սկուադրա աձուրին» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 2:1 հաշվով։

Լուչիանո Սպալետիի գլխավորած հավաքականից գոլերը խփեցին Դավիդե Ֆրատեզին ու Մոյզե Կենը։ Իսրայելցիներից աչքի ընկավ Մոհամադ Աբու Ֆաբին։

Իտալացիները երկրորդ հաղթանակն են տարել և 6 միավորով խմբի առաջատարն է։ Ֆրանսիան ու Բելգիան ունեն 3 միավոր, Իսրայելը պարտվել է երկու խաղում էլ և վերջինն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023