Իտալիան դժվարությամբ հաղթեց Հյ. Իռլանդիային` դուրս գալով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥
Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Բերգամոյում 2:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին։
Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Սանդրո Տոնալին ու Մոյզե Քինը։
«Սկուադրա աձուրին» դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մարտի 31-ին մրցակցի դաշտում կմրցի Ուելսի կամ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ` խաղարկելով Մունդիալի ուղեգիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml