Իտալիայի ֆուտբոլիստները Բոսնիայի դեմ խաղից առաջ խոշոր պարգևավճար են պահանջել ֆեդերացիայից
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչից խոշոր պարգևավճար են պահանջել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Սկուադրա աձուրիի» ներկայացուցիչները հաղթանակի դեպքում ցանկացել են ստանալ 300 հազար եվրո, որը պետք է բաժանվեր 28 ֆուտբոլիստի միջև։
Որոշ ֆուտբոլիստներ 10 հազար եվրոյի չափով անհատական պարգևավճար են պահանջել։ Ֆուտբոլիստների պահանջը ֆեդերացիան, սակայն, մերժել է։
Հիշեցնենք, որ իտալացիները 11-մետրանոցներով պարտվել են բոսնիացիներին ու երրորդ անգամ անընդմեջ բաց կթողնեն Մունդիալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ անցումային փլեյ-օֆֆ, ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Մունդիալ-2026